Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հոկտեմբերի 27-ին ելույթ է ունեցել դասական երաժշտության կատարման համար աշխարհի ամենահեղինակավոր հարթակներից մեկում՝ Նյու Յորքի «Կարնեգի հոլում»՝ ղեկավարելով Կորեայի կամերային նվագախումբը։
Ի՞նչ ապագա է սպասում հայկական կինոյին: Այս հարցը շատերին է անհանգստացնում: Կինոգետ Զավեն Բոյաջյանի կարծիքով՝ առանձնապես ոչինչ չի փոխվի, մարդիկ կգնան կինոթատրոններ, ինչ-որ անորակ ու անհեթեթ կատակերգություններ կնայեն, կծիծաղեն և դա կհամարեն հայկական կինո:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը վաղը՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացնում է Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակման հանդիսավոր համերգը՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75-ամյակին:
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 19։30 -ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա լեգենդար վիրտուոզ ջութակահար Ջոշուա Բելի համերգը`The Academy of ST Martin in the Fields նվագախմբի մասնակցությամբ։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, անցկացնում է Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը, ներկայացվում են աշխարհահռչակ կոմպոզիտորի ստեղծագործությունները, համաշխարհային և հայկական պրեմիերաներ:
Կտավի վրա այրված, մոխրացած տներ են, սարսափահար դեմքերով կանայք, ծերեր, երեխաներ։ Ցեղասպանության ահավորությունն ապրած Մարաղան է կտավի վրա, ԼՂՀ Մարտակերտի շրջանի հինավուրց բնակավայրերից մեկը։
Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 24-ին կայացած սիմֆոնիկ համերգը նվիրված էր անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 95-ամյա հոբելյանին։
Մինչ Երևանը արդեն երրորդ տարին անընդմեջ քննարկում է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը, Թբիլիսին իրականացնում է այն՝ առանց ամպագոռգոռ հայտարարությունների:
Օրերս Թբիլիսիում բացվեց «չոր նավահանգիստ»՝ լոգիստիկ տերմինալ, որը կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա տարածաշրջանի համար՝ ներառյալ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Ղազախստանը...